Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Հայ-ֆրանսիական համագործակցության նոր հեռանկար

Հայ-ֆրանսիական համագործակցության նոր հեռանկար
06.02.2015 | 20:26

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ընդունել է Ֆրանսիական համալսարանական գործունեության Կենտրոնական և Արևմտյան Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Ֆաբեին Ֆլորի Ֆաբիենին: Ողջունելով պարոն Ֆաբիենին` Արմեն Աշոտյանը նշել է, որ Հայաստանը, լինելով Ֆրանկոֆոն երկրների անդամ, կարևորում է ֆրանսերենի դերը ՀՀ կրթական համակարգում: «Սա նախևառաջ քաղաքական որոշում է, որովհետև Ֆրանկոֆոն երկրների սիրտը Ֆրանսիան է` Հայաստանի համար բարեկամ երկիր:

Իրականում գիտամշակութային նախագծերը կարևոր տեղ ունեն ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդման գործում»,-նշել է նախարարը` ընդգծելով, որ Հայաստանում ֆրանսերենով բարձրագույն կրթություն է իրականացնում միայն Ֆրանսիական համալսարանը, սակայն, ըստ Արմեն Աշոտյանի, այլ բուհեր ևս ունեն նման պոտենցիալ, օրինակ ԵՊՃՀ-ն, որն ունի նաև ֆրանսիացի ուսանողներ: Նախարարը հավաստիացրել է, որ նախարարությունն իր լիազորությունների շրջանակում պատրաստ է աջակցել Ֆրանսիական համալսարանական գործունեությանը Հայաստանում:
Պարոն Ֆաբիենն իր հերթին նշել է, որ կազմակերպության նպատակն է` աջակցել Հայաստանում մշակութային բազմազանությանը, մայրենիի կողքին բարձրացնել ֆրանսերենի դերը: Նրա խոսքով` կազմակերպության նպատակներից է նաև աջակցել ՀՀ բուհերին` ստեղծել ֆրանսախոս հետազոտողների մասնագիտական ցանց, որը միջոց կհանդիսանա առավել սերտ համագործակցության նաև ԵՄ շրջանակներում:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև ԵՊՀ-ում Ֆրանկոֆոնիայի կենտրոն բացելու, ուսանողների փոխանակման ծրագրերի, նախարարության և Ֆրանսիական համալսարանական գործունեության միջև փոխըմբռնման հուշագիր կնքելու հնարավորությանը:

Դիտվել է՝ 1441

Մեկնաբանություններ